ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մանչեստր Յունայթեդը» պատրաստ է վաճառելու Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը՝ 40 միլիոն եվրո

«Մանչեստր Յունայթեդը» պատրաստ է վաճառելու Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը՝ 40 միլիոն եվրո
20.12.2017 | 03:15

«Մանչեստր Յունայթեդը» պատրաստ է վաճառելու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Daily Mail»-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը կողմնորոշվել է Մխիթարյանի տրանսֆերային գնի հարցում: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանին ձեռք բերել ցանկացող ակումբները պետք է նվազագույնը 40 միլիոն եվրո (35 միլիոն ֆունտ) վճարեն:


Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», սակայն այս պահանջները հնարավոր է ձեռնտու չլինեն «Ինտերին», որը ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար ստիպված կլինի ֆուտբոլիստների վաճառել: 2016 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը 42 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսիային»: Մխիթարյանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020-ը։

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ